ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել Ղարաբաղում հրադադարին

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել Ղարաբաղում հրադադարին
26.10.2020 | 13:48

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բուն բանակցությունների մեկնարկի, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»: «Համոզում ենք թուրք մեր գործընկերներին այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով», - հայտարարել է Լավրովն «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» հարցազրույցում:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ